ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2025 թ. հանդիպումը կայանալու է Իտալիայի Ուդինե քաղաքում։
Դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստում որոշվել է, որ հանդիպումն ընդունելու է Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ուդինեզեի» տնային ստադիոն «Ֆրիուլին»։ Այն տեղավորում է 25144 հանդիսական։ Խաղը կկայանա օգոստոսի 13-ին։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է, որը վճռորոշ խաղում 2-0 հաշվով պարտության է մատնել իտալական «Ատալանտային»։