Logo

Հաստատվեցին ԱԱ-2030-ի և ԱԱ-2034-ի անցկացման վայրերը

19:41 / 11.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Տեղի է ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) համագումարը, որին պաշտոնապես հայտնի են դարձել ֆուտբոլի աշխարհի 2030 և 2034 թվականների առաջնությունների անցկացման վայրերը։

Աշխարհի 2030 թվականի առաջնությունը համատեղ կհյուրընկալեն Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան: Եվս երեք խաղ էլ կկայանա Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։

Աշխարհի 2034 թվականի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարը տեղի կունենա ձմռանը՝ պայմանավորված տարածաշրջանի բնակլիմայական պայմաններով։

Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ կմասնակցեն 48 հավաքականներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա