«Նապոլին» խոշոր առաջարկ է ստացել եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի համար:
Փարիզյան ակումբը պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար: Այդ տեղեկությունը հաստատել է վրացի ֆուտբոլիստի գործակալ Մամուկա Ջուգելին: Նա նաև հերքել է Սաուդյան Արաբիայից առաջարկ ստանալու մասին տեղեկությունը:
«Սաուդյան Արաբիայից առաջարկի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Բայց կարող եմ հաստատել, որ ՊՍԺ-ից առաջարկ արդեն կատարվել է: Այժմ ամեն ինչ կախված է «Նապոլիի» նախագահից»,- գործակալի խոսքն է մեջբերում Gazzetta dello Sport-ը:
«Նապոլիում» անցկացրած 88 խաղում Խվիչան դարձել է 25 գոլի և 26 ասիստի հեղինակ: