«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին Արգենտինա - Կանադա (2-0) Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչի հանդիպումից հետո խոսել է Արգենտինայի հավաքականում իր ապագայի մասին։
«Հասկանում եմ, որ սրանք իմ վերջին մարտերն են: Լիարժեք վայելում եմ այս պահերը: Հեշտ չէ կրկին հայտնվել եզրափակիչում: Պետք է հաճույք ստանանք մեր կատարած աշխատանքից»,- ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողի խոսքը մեբերում է DSports-ը:
Հիշեցնենք, որ Կանադայի հավաքականի դեմ խաղում Մեսին 109-րդ գոլը խփեց «Ալբիսելեստեի» կազմում: Դա նրա առաջին գոլն էր Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում: Եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի Ուրուգվայ - Կոլումբիա զույգի հաղթողի հետ:


