Logo

«Հաշիվը կլիներ 10-1, եթե Շչեսնին չհեռացվեր»․ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը քննադատել է թիմի խաղը կլասիկոյում

12:35 / 15.01.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «Արքայական ակումբին» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ ցույց տված խաղի համար։ «Ռեալը» պարտվել էր 2-5 հաշվով։ 

«Եթե Շչեսնին չհեռացվեր, խաղը կավարտվեր 10-1։ Կրկնում եմ՝ 10-1, այլ ոչ թե 10-2։ «Ռեալն» այդ երկրորդ գոլը խփեց տուգանայինից, որը նշանակվել էր դարպասապահի հեռացումից հետո»,- Relevo-ի հաղորդմամբ՝ ասել է Կասանոն Viva el Futbol հաղորդման եթերում։ 

«Բարսելոնան» ռեկորդային 15-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր։ Սա Հանսի Ֆլիկի ժամանումից հետո ակումբի առաջին տիտղոսն էր։

Կատալոնական գրանդը այս մրցաշրջանի երկու կլասիկոներն էլ հաղթել է խոշոր հաշվով։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ