«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի վերադարձը մյունխենյան ակումբ։
33-ամյա ֆուտբոլիստը, որը նախկինում բազմիցս հայտարարել էր այս ամառ մյունխենյան թիմը լքելու մտադրության մասին, արձակուրդից վերադառնալուց հետո հուլիսի 13-ից վերսկսել է մարզումները «Բավարիայի» կազմում:
«Ես երբևէ կասկածե՞լ եմ Լևանդովսկիի պրոֆեսիոնալիզմի վրա: Ո ՛չ, Ռոբերտը պրոֆեսիոնալ է: Ես նրան շատ լավ եմ ճանաչում և երբեք չեմ կասկածել, որ նա կվերադառնա մարզումներին»,- ասել է Սալիհամիջիչը «Bayern Insider» հաղորդման ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական «Բարսելոնայի» հետ: Լեհաստանի հավաքականի առաջատարի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:


