Logo

Հարոյանը տևական դադարից հետո հանդիպման է մասնակցել

13:23 / 10.11.2025Ֆուտբոլ
null

Հունգարիայի առաջնության 13-րդ տուրում «Կազինցբարցիկայը» սեփական դաշտում 1-3 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։

Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը, որը փոխարինվել է 87-րդ րոպեին։

33-ամյա պաշտպանն ակումբում նախորդ հանդիպմանը մասնակցել էր սեպտեմբերի 27-ին, վերջին 5 խաղերից 4-ում մնացել էր պահեստայինների նստարանին։

«Կազինցբարցիկայը» 10 միավորով վերջին` 12-րդ տեղում է, «Ֆերենցվարոշը»` 22 միավորով երկրորդ։

Հունգարիայի առաջնություն, 13-րդ տուր

«Կազինցբարցիկայ» - «Ֆերենցվարոշ»` 1-3

Բիլինտ Կարտիկ, 11 (11մ) - Բառնաբաշ Վարգա, 35, Ալեքս Տոտ, 43, Սեբրաիլս Մակրեցկիս, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ