
տուր
01 Հունվար 1970 - 12:35
- 
«Ուրալը» Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտություն է կրել «Խիմկիից» և դուրս մնացել հետագա պայքարից:
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված է եղել Եկատերինբուրգը ներկայացնող թիմի պահեստայինների թվում, սակայն այդպես էլ դուրս չի եկել խաղադաշտ: Նա, այդպիսով, մրցաշրջանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո հայտավորված է եղել «Ուրալի» 8 հանդիպման (6-ը՝ առաջնության, 2-ը՝ գավաթի խաղարկության)՝ չստանալով գեթ մեկ րոպե խաղաժամանակ: 27-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 խաղի (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում):
«Խիմկիի» դեմ կայացած գավաթային մրցավեճից հետո հրաժարական է տվել «Ուրալի» գլխավոր մարզիչ Դմիտրի Պարֆյոնովը: Դեռ հայտնի չէ՝ ով է ղեկավարելու թիմի գործողությունները Պրեմիեր լիգայի վերջին՝ 30-րդ տուրում «Լոկոմոտիվի» դեմ կայանալիք հանդիպմանը:
Նշենք, որ գավաթային կիսաեզրափակիչին «Խիմկիի» մեկնարկային կազմում է եղել հայազգի կիսապաշտպան Արշակ Կորյանը, որը փոխարինվել է 83-րդ րոպեին: Թիմի մրցակիցը գավաթի խաղարկության եզրափակիչում կլինի «Զենիթը», որը կիսաեզրափակիչում 2-1 հաշվով առավելության է հասել Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ:
«Ուրալը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 29 խաղից հետո վաստակել է 35 միավոր և 16 թիմի պայքարում 10-11-րդ տեղերն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Ռուբինի» հետ:
Մարաշլյանի պոկերը «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում (տեսանյութ)

