Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ու կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն չեն մասնակցի Խորվաթիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հարոյանը հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով. ընտրական այս շրջափուլում հավաքականի ավագի համար Ուելսի թիմի դեմ երևանյան խաղում ստացած դեղին քարտը 5-րդն էր: Իսկ Իվուն խաղը բաց կթողնի վնասվածքի պատճառով, որը ստացել էր ուելսցիների դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Խորվաթիա - Հայաստան խաղը կկայանա նոյեմբերի 21-ին: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի հավաքականը կորցրել է Եվրո-2024-ի հիմնական մրցաշարի ուղեգիր նվաճելու տեսական հնարավորությունը: