Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները:
«Մեզ համար չկան ուժեղ և թույլ թիմեր. ցանկացած հանդիպման պետք է վերաբերվենք որպես եզրափակչի:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղերում մենք կորցրինք միավորներ, որովհետև թերագնահատել կամ գերագնահատել էինք մրցակիցներին: Այժմ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից:
Դժվար խումբ է, բայց կարծում եմ՝ ի զորու ենք յուրաքանչյուր խաղում պայքարելու միավորների համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքը մեջբերում է Հարոյանի խոսքը:
Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները