Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերը դարձել է ամենաթանկարժեքը «Պուշկաշ Ակադեմիայի» պատմության մեջ՝ համաձայն Transfermarkt պորտալում հրապարակված ինֆորմացիայի։
Հունգարական ակումբը ռուսական «Կրասնոդարին» հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Հարությունյանը հունվարի 25-ին է համալրել «Պուշկաշ Ակադեմիայի» կազմը։