Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57կգ) գրառում է կատարել սոցցանցերում:
«Աշխատանքը երբեք անպատասխան չի մնում։ Աստված տեսնում է ամեն ջանք ու պարգևում է հաղթանակ։ Համոզված եմ՝ յուրաքանչյուր ցավի ու անքուն գիշերի, նվիրված մարզումների դիմաց կհասնեմ իմ նպատակին։ Սկսում ենք՝ հավատքով ու նպատակով, հաստատակամ աշխատանքով»,- գրել է հայ ըմբիշը:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը 7-4 հաշվով հաղթել էր մեքսիկացի Ռոման Գիլերմո Բրավո Յանգին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար սա միակ մեդալն էր աշխարհի 2025թ. առաջնությունում:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


