Logo

Հարթ. «Նրանց բոլոր ֆուտբոլիստներին հարկավոր է դոպինգ թեստի ուղարկել»

15:42 / 23.10.2024Բասկետբոլ
null

«Նյու Յորք Նիքսի» հարձակվող Ջոշ Հարթը կարծիք է հայտնել NBA-ի բացման խաղում «Բոսթոն Սելթիկսի» ցուցադրած խաղի մասին: Ամերիկացի բասկետբոլիստն այնքան տպավորված է եղել «Կելտերի» ցուցադրած խաղից, որ կատակով առաջարկել է մրցակցին դոպինգ թեստի ուղարկել:

«NBA-ը պետք է դոպինգ թեստի ուղարկի այդ տղաներին: Երբեք նման խաղ չեմ տեսել»,- Հարթի խոսքն է փոխանցում լրագրող Ջեյմս Էդվարդսը:

Մրցաշրջանի առաջին խաղում «Բոսթոնը» 132-109 հաշվով հաղթել է «Նիքսին»: Թիմը կրկնել է մեկ մրցավեճում հեռու տարածությունից դիպուկ նետումների ռեկորդը՝ 29:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ