Հարի Փոթերի մասին առաջին գրքի առաջին հրատարակությունն աճուրդի է հանվել ռեկորդային՝ 471 հազար դոլարով. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Heritage աճուրդին:
Սա ոչ միայն Փոթերի առաջին գրքի համար երբևէ վճարված ամենաթանկ գինն է, այլև 20-րդ դարում հրատարակված և վաճառված ամենաթանկ գիրքը:
Մեկնարկային գինը կազմել է $75.000:
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» լույս է տեսել 1997 թվականին և տպագրվել է ընդամենը 500 օրինակով:
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը գրել է Հարի Փոթերի մասին յոթ գիրք: Նշվում է, որ առաջին կոշտ կազմով գիրքը տպագրվել է ընդամենը 500 օրինակով: Այնուհետև գրքերը վաճառվել են 500 միլիոն օրինակով՝ աշխարհի 80 լեզուներով: Գրքերի հիման վրա նկարահանվել է ութ ֆիլմ, որոնք համաշխարհային կինովարձույթում վաստակել են 7,8 միլիարդ դոլար: