Logo

«Հարմար ժամանակ չէ ապագան քննարկելու համար». Ալոնսո

22:56 / 18.04.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն չի ցանկացել խոսել Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հնարավորության մասին, հաղորդում է BBC-ն:

«Հարմար ժամանակ չէ ապագան քննարկելու համար: Մրցաշրջանի շատ կարևոր հատված է: Ես չեմ ուզում խոսել շահարկումների և ասեկոսեների մասին: Ես հասկանում եմ, որ դա տեղի է ունենում, բայց ինձ համար ավելի կարևոր է, թե ինչ է կատարվում հենց հիմա»,- ասել է իսպանացի մասնագետը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արքայական գավաթի եզրափակիչից հետո Կառլո Անչելոտին մտադիր է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Ալոնսոն 2022 թվականի հոկտեմբերից է գլխավորում Գերմանիայի գործող չեմպիոն «Բայերը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ