Logo

Հարի Ռեդնապ. «Այս «Յունայթեդը» թյուրիմացություն է»

16:55 / 28.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիացի հանրահայտ մարզիչ Հարի Ռեդնապն այժմյան «Մանչեսթեր Յունայթեդին» թյուրիմացություն է համարում:

«Չէի ասի, թե նրանք անտարբեր են, ես կասեի, որ նրանք թյուրիմացություն են: Անհավատալի է, թե որքան վատ տեսք ունի թիմը:

Ինձ դուր է գալիս Ռուբեն Ամորիմը, բայց նա հսկայական աշխատանք ունի կատարելու, իսկ դրա համար ահռելի ժամանակ է հարկավոր: Արդյոք այս թիմից որևէ մեկը կկարողանա՞ր հայտնվել Ալեքս Ֆերգյուսոնի մեծագույն «Յունայթեդի» մեկնարկային կազմում. միգուցե մի փոքր շանս ունենար Բրունու Ֆեռնանդեշը, իսկ մնացածն ընդհանրապես շանս չէին ունենա:

Հույս ունեմ, որ Ամորիմին անհրաժեշտ ժամանակ կտան թիմը վերակառուցելու համար»,- 77-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է talkSPORT-ը:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը հայտարարել էր, որ Ռուբեն Ամորիմը չի արդարացնում սպասելիքները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա