Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերեացիան (IFFHS) Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին է հանձնել 2023 թվականի լավագույն ռմբարկուի մրցանակը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Մրցանակը շնորհելիս հաշվի է առնվում աշխարհի թոփ-100 լիգաների ֆուտբոլիստների ցուցանիշները:
Հիշեցնենք, որ 30-ամյա Քեյնը 2023-ի օրացուցային տարում խփել էր 35 գոլ (18 գոլ Բունդեսլիգայում, 17 գոլ ԱՊԼ-ում):
Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն է, որը Լիգա 1-ում դարձել էր 30 գոլի հեղինակ:

-18.jpg)
