Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մի քանի ռեկորդային ցուցանիշ է գրանցել, հայտնում է Squawka-ն:
31-ամյա ֆուտբոլիստը գերմանական գրանդ տեղափոխվելուց հետո բոլոր մրցաշարերում խփել է ընդհանուր 75 գոլ: Այդ ցուցանիշը, 2023-ից սկսած, լավագույնն է թոփ-5 լիգաների խաղացողների հաշվարկում:
Անգլիայի հավաքականի ավագն այդ ժամանակահատվածում ամենաշատ գոլերն է խփել Չեմպիոնների լիգայում՝ 17:
«Բավարիայի» ռմբարկուն Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 9 անգամ աչքի է ընկել դարպասի գրավմամբ և մրցաշարի պատմութան մեջ (ՉԼ վերանվանվելուց հետո) առաջին անգլիացին է, որը մեկ մրցաշրջանում նման ցուցանիշ է գրանցել:
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը Լևերկուզենի «Բայերի» դեմ (3-0) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում դուբլ է ձևակերպել:


