Մյունխենի «Բավարիայի» նորեկ Հարի Քեյնը, գոլի հեղինակ դառնալով Լևերկուզենի «Բայերի» դեմ Բունդեսլիգայի 4-րդ տուրի մեկնարկային խաղում (2-2), կրկնել է Միրոսլավ Կլոզեի ցուցանիշը։
Անգլիացի հարձակողը Գերմանիայի առաջնության մեկնարկային 4 տուրում խփել է 4 գոլ։ Գերմանացի անվանի հարձակվող Միրոսլավ Կլոզեն «Բավարիայում» նման ցուցանիշ գրանցել էր 2007 թվականին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, Հարի Քեյնը խփել է ակումբային կարիերայի 300-րդ գոլը (505 խաղում)։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին ձեռք բերելու համար «Բավարիան» այս ամռանը 100 միլիոն եվրո էր վճարել Լոնդոնի «Տոտենհեմին»։