Logo

Հարի Քեյնը կարող է խոշոր պարգևավճար ստանալ

19:11 / 16.11.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մյունխենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 40 գոլի սահմանը հատելու դեպքում կստանա 250.000 եվրո պարգևավճար, հայտնում է գերմանական BILD պարբերականը:

30-ամյա ֆուտբոլիստն անցկացրած 16 խաղում խփել է 21 գոլ և կատարել 7 ասիստ:

Բունդեսլիգայում Քեյնը դարձել է երեք հեթ-տրիկի ու երկու դուբլի հեղինակ և 17 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ Քրիստոֆեր Նկունկուն և Նիկլաս Ֆյուլկրուգը աչքի էին ընկել 16-ական անգամ:

Մյունխենյան ակումբում անգլիացին վաստակում է շաբաթական 480.000 եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա