«Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը շարունակում է ընտանիքի հետ Մյունխենում բնակվել հյուրանոցում։ 30-ամյա ֆուտբոլիստն օրական վճարում է 10 հազար ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Sun-ը։
Լոնդոնի «Տոտենհեմից» «Բավարիա» տեղափոխվելուց հետո Քեյնը շուրջ 1 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել հյուրանոցին։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անգլիացին մասնակցել է 10 խաղի, խփել 15 գոլ ու միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիսի 30-ը։