Հանրահայտ FourFourTwo պորտալը ներկայացրել է աշխարհի լավագույն հարձակվողների վարկանիշային աղյուսակը:
Շարքը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» նորեկ և Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն է, լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Վիկտոր Օսիմհենը («Նապոլի»), «Ալեքսանդ Իսակը («Նյուքասլ»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Հյոն Մին Սոնը («Տոտենհեմ»), Վիկտոր Դյոկերեշը («Սպորտինգ»), Օլի Ուոթկինսը («Ասթոն Վիլա») և Ռանդալ Կոլո-Մուանին (ՊՍժ):
Հիշեցնենք, որ ավարտված 2023/24 մրցաշրջանում 30-ամյա Հարի Քեյնը 45 խաղում դարձել է 44 գոլի և 12 ասիստի հեղինակ: