Մյունխենի «Բավարիայից» Հարի Քեյնը և Մադրիդի «Ռեալից» Կիլիան Մբապեն France Football-ի վարկածով ճանաչվեցին տարվա լավագույն հարձակվողներ ու արժանացան Գերդ Մյուլերի անվան մրցանակին: Երկուսն էլ նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել են 52 գոլ:
Անգլիայի հավաքականի ավագ Քեյնը Փարիզի Շատլե թատրոնում ընթացող մրցանակաբաշխության ժամանակ բարձրացավ բեմահարթակ և ստացավ մրցանակը, իսկ «Ռեալի» աստղային նորեկը ներկա չէ արարողությանը:
Ի դեպ, «Արքայական ակումբի» ամբողջ պատվիրակությունը ներկա չէ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը: