Logo

Հարի Քեյնը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստ

23:13 / 18.12.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստը քվերակության արդյունքում վաստակել է ձայների 56 տոկոսը և առաջ է անցել Մանուել Նոյերից (14 տոկոս) և Լերոյ Սանեից (7 տոկոս):

Նոյեմբերին անգլիացի ռմբարկուն «Բավարիայի» կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել է 8 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Հարի Քեյնը, դուբլի հեղինակ էր դարձել «Շտուտգարտի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի խաղում (3-0) և 2023 թվականի ընթացքում գոլերի թիվը հասցրել էր 51-ի:

Անգլիայի հավաքականի ավագն առաջատարն օրացուցային տարում խփած գոլերի քանակով դարձել է առաջատար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ