Logo

Հարի Քեյնը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ

23:15 / 21.07.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, ամենայն հավանականությամբ, 2024/25 մրցաշրջանը կսկսի նոր թիմում, հաղորդում է Sky Sports-ը:

29-ամյա ֆուտբոլիստը հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը, որ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լևին ստիպված է կա՛մ այս ամառ անգլիացու տրանսֆերը վաճառել Մյունխենի «Բավարիային», կա՛մ նրան անվճար բաց թողնել 2024 թվականին: Գերմանական ակումբի հետ բանակցությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում մասնակցել էր 48 խաղի, խփել 30 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ