Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Daily Mail-ը:
«Տոտենհեմը» 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց պահանջում է շուրջ 117 միլիոն եվրո, սակայն մանկունյական ակումբը պատրաստ չէ այդքան վճարել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և Փարիզի ՊՍԺ-ն:
Ավարտված մրցաշրջանում Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 48 խաղի, խփել 30 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


