Logo

Հարի Քեյնը՝ Բունդեսլիգայում իր առաջին մրցաշրջանի մասին

10:28 / 14.06.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Գերմանիայի Բունդեսլիգայում իր առաջին մրցաշրջանի մասին:

«Անհավանական փորձ էր: Կարծում եմ՝ «Բավարիայի» նման ակումբում խաղալը միայն օգուտ կտա և կօգնի բարձրացնել խաղամակարդակս: Դու միշտ ուժեղ ճնշման տակ ես, քանի որ քեզանից անընդհատ որակյալ խաղ են սպասում: Ինձ հետաքրքիր էր տարբեր ստադիոններում խաղալը, մթնոլորտն այստեղ ֆանտաստիկ է»,- 30-ամյա անգլիացու խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ավարտված 2023/24 մրցաշրջանում 30-ամյա Քեյնը 45 խաղում խփել է 44 գոլ և կատարել է 12 ասիստ։ Ավելի վաղ նա ճանաչվել էր Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ