Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը բաց կթողնի Ուելսի թիմի դեմ ընկերական հանդիպումը, հայտնում է «Երեք առյուծների» պաշտոնական կայքը։
«Հարին բաց կթողնի հանդիպումը։ «Բավարիայի» վերջին խաղում նա հարված է ստացել։ Գնդակով խաղալիս նա ուժեղ ցավեր ուներ, ու կար ռիսկ, որ վնասվածք կստանա, ուստի որոշեցինք հանգստի հնարավորություն տալ Քեյնին»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է անգլիացիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Անգլիա - Ուելս հանդիպումը կկայանա հոկտեմբերի 9-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, մեկնարկը` ժամը 22:45-ին։


