Logo

Հարի Քեյնի ռեկորդն Անգլիայի հավաքականում

20:58 / 30.06.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է Անգլիայի հավաքականի կազմում ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը պատմության մեջ։

Opta-ն գրում է, որ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Սլովակիայի դեմ անցկացրել է 79-րդն է 30-ամյա հարձակվողի համար։ Նա շրջանցել է դարպասապահ Պիտեր Շիլթոնին։

Շիլթոնն Անգլիայի հավաքականի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է` 125։ Քեյնն ընկերական հանդիպումներն էլ ներառյալ հավաքականի կազմում դաշտ է դուրս եկել 95 անգամ և 10-րդն է այդ ցուցանիշով։

Հիշեցնենք, որ Հարի Քեյնն Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա