Բունդեսլիգան հրապարակել է 2023-24 մրցաշրջանի լավագույն գոլը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ավարտված առաջնության լավագույն գոլ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի գոլը «Դարմշտադի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ այդ մրցավեճում «Ռեկորդմեյստերը» հաղթել էր 8-0 հաշվով, իսկ Քեյնը մրցակցի դարպասը գրավել էր սեփական կիսադաշտից կատարած հարվածով:


