Logo

Հարի Քեյնի ապագան շարունակում է անորոշ մնալ

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
kane - Հարի Քեյնի ապագան շարունակում է անորոշ մնալ

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է արդեն այս շաբաթ վերսկսել մարզումները թիմի հետ:

28-ամյա ֆուտբոլիստի վերադարձը սպասվում է ուրբաթ օրը։ Դա տեղի կունենա, եթե կորոնավիրուսի թեստը բացասական լինի։ Միևնույն ժամանակ Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով «Մանչեսթեր Սիթին» չի հրաժարվել Քեյնին գնելու մտադրությունից։ Ըստ իտալացի ինսայդերի «քաղաքայինները» նոր առաջարկ կանեն «Տոտենհեմին», անգլիացու համար առաջարկելով 150 մլն եվրո։

Օգոստոսի 15-ին «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը» միմյանց հետ կմրցեն Պրեմիեր լիգայի առաջին տուրում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ