«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ:
Անգլիացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքներով գերազանցել է «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգին, «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ժերեմի Դոկուին, «Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնին, «Լութոնի» դարպասապահ Թոմաս Կամինսկիին և «Բորնմութի» կիսապաշտպան Մարկուս Տավերնիերին:
Նոյեմբերին Մագուայերն օգնել է «Յունայթեդին» 3 «չոր» հանդիպում անցկացնել Անգլիայի առաջնությունում: