Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը հայտարարել է, որ չի պատրաստվում հարմարվել պահեստայինի կարգավիճակին ու կարող է հեռանալ մանկունյական թիմից, հայտնում է Sky Sports-ը:
«Ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքս նստել պահեստայինների նստարանին և ամիսը մեկ անգամ խաղալ: Եթե այսպես շարունակվի, ապա պետք է հանդիպենք ու ամեն ինչ քննարկենք։ Հիմա կենտրոնացած եմ Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումների վրա: Մենք կարևոր հանդիպումներ ունենք: Ես հավատում եմ իմ ուժերին: Յուրաքանչյուր խաղացող, ով նստում է պահեստայինների նստարանին, պետք է հավատա, որ կարող է դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ, այլապես նա չի կարող բարձր մակարդակ ցույց տալ: Ես էլ բացառություն չեմ, ուզում եմ խաղալ: Ես ցանկանում եմ ինձ կարևոր զգալ ակումբում։ Հիմա չեմ խաղում այնքան, որքան կցանկանայի: Ես պարզապես պետք է օգտվեմ հնարավորություններից, երբ դրանք առաջանան»,- ասել է ասել է անգլիացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Հարի Մագուայերը 2019 թվականին «Լեսթերից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: