«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը ճանաչվել է Անգլիայի առաջնության նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Էրիկ տեն Հագը՝ լավագույն մարզիչ, հայտնում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը։
Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ժերեմի Դոկուն, «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգը, «Բորնմութի» կիսապաշտպան Մարկուս Տավերնյեն, «Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնը և «Լութոն Թաունի» դարպասապահ Թոմաս Կամինսկին։
Երկրպագուների քվեարկության արդյունքում Էրիկ տեն Հագն էլ առաջ է անցել Ռոբ Էդվարդսից («Լութոն»), Էդի Հաուից («Նյուքասլ») և Անդոնի Իրաոլայից («Բորնմութ»):
Հիշեցնենք, որ նոյեմբերին Հարի Մագուայերը Պրեմյեր լիգայում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» երեք հանդիպման՝ խաղալով առանց փոխարինման։ Մանկունիանցիները ոչ մի գնդակ բաց չեն թողել՝ հաղթելով բոլոր խաղերում: