Հարավկորեացի թենիսիստ Կվոն Սոն Վուն (350-րդ ռակետ) ստիպված է դադարեցնել կարիերան։ 2025 թ. հունվարին 27-ամյա մարզիկը մեկնելու է ժամկետային զինծառայության։ Հարավային Կորեայում այն պարտադիր է 18-28 տարեկան տղամարդկանց համար։
«Մարզական կարիերաս դադարեցնում եմ գրեթե երկու տարով, բայց կվերադառնամ լավագույն մարզավիճակում։ Շատերն ասում են, թե 30 տարեկանում բարդ կլինի ամեն ինչ սկսել նորից, բայց ինձ համար 30-ը լինելու է ծաղկման շրջան։ Նպատակներիս միայն 20 տոկոսին եմ կարողացել հասնել»,- գրել է Վուն սոցցանցերում։
Կվոն Սու Վուն աշխարհի նախկին 52-րդ ռակետն է։ Նա երկու տիտղոս է նվաճել ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում, 2023 թ. Ասիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ։