Իսպանական «Մալյորկայի» հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը տեղափոխվեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կազմ:
Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
«Մեծ ուրախություն է ՊՍԺ տեղափոխվելը, որն աշխարհի խոշորագույն ակումբներից մեկն է՝ մեծագույն ֆուտբոլիստներով: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ սկսելու նոր արկածներս»,- Լի Կան Ինի խոսքը մեջբերում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:
2022/23 մրցաշրջանում Լի Կան Ինը «Մալյորկայի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:


