Logo

Հարավամերիկյան չորս երկիր «Մունդիալ-2030»-ի անցկացման հայտ կներկայացնի 

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:35 / 28.07.2022• ՍՊՈՐՏ
null

Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին և Պարագվայը պատրաստվում են 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու համատեղ հայտ ներկայացնել, հայտնում է Futblol.uy-ը։

Հայտի ներկայացման պաշտոնական արարողությունը նախատեսված է օգոստոսի 2-ին։ Միջոցառումը տեղի է ունենալու Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Սենտենարիո» լեգենդար մարզադաշտում։ Ներկա են լինելու ԿՕՆՄԵԲՈԼ-ի (Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի) նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը, նշված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարներ Իգնասիո Ալոնսոն (Ուրուգվայ), Կլաուդիո Տապիան (Արգենտինա), Արտուրո Սալահը (Չիլի) ու Ռոբերտ Հարիսոնը (Պարագվայ) և սպորտի նախարարները։

Աշխարհի առաջնության կազմակերպմանը համատեղ հայտով հավակնում են նաև Իսպանիան ու Պորտուգալիան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ