Logo

Հաքիմի. «Յամալը բախվելու է աշխարհի լավագույն ձախ պաշտպանին»

15:49 / 01.10.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի եզրային պաշտպան Աշրաֆ Հաքիմին խոսել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում կայանալիք խաղի մասին՝ ընդգծելով իր թիմակից Նունու Մենդեշի կարևորությունը, հայտնում է ESPN-ը:

«Լամինը հրաշալի ֆուտբոլիստ է, բայց նա բախվելու է աշխարհի լավագույն ձախ պաշտպանին: Մենդեշն արդեն ապացուցել է, որ կարող է վնասազերծել թոփ խաղացողների, այդ թվում՝ Յամալին: Բայց մեր ուժը միասնականությունն է. պիտի օգնենք մեկս մյուսին, չենք թողնելու, որ Նունուն միշտ միայնակ պայքարի Յամալի դեմ, քանի որ գիտենք՝ որքան վտանգավոր խաղացող է Լամինը»,- ասել է Հաքիմին:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ