Logo

Հաքիմի. «Արժանի եմ «Ոսկե գնդակին»»

14:19 / 10.08.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին կարծում է, որ ինքը պետք է ստանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակը, հաղորդում է Canal Plus-ը:

«Շատ քիչ պաշտպաններ կան, որոնք կարող են պարծենալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, կիսաեզրափակիչում և եզրափակիչում խփած գոլով։ Մարդիկ կարծում են, որ ես հարձակվող կամ կիսապաշտպան եմ, բայց ես խաղում եմ այն չորս ֆուտբոլիստների շարքում, որոնք ամենամոտն են իրենց դարպասին։ Նախ՝ ես պետք է մտածեմ պաշտպանության մասին։

Իմ վիճակագրությունը նման չէ պաշտպանի վիճակագրությանը։ Երբ պաշտպանը ցույց է տալիս նման վիճակագրություն, նա ավելի շատ է արժանի մրցանակին, քան հարձակվողը։ Կարծում եմ՝ ես արժանի եմ «Ոսկե գնդակը» ստանալուն»,- ասել է Ֆրանսիայի չեմպիոնի ֆուտբոլիստը:

«Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդներից մեկը ՊՍԺ-ի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ