Հայաստանի օլիմպիական կոմիտեն 2024թ. Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը
ՀԱՕԿ-ը ստացել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի ստորագրությամբ պաշտոնական հրավեր։
Օլիմպիական խաղերի բացումը կկայանա 2024թ. հուլիսի 26-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում, մրցումները կավարտվեն օգոստոսի 11-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանն առայժմ ունի Փարիզ-2024-ի մեկ ուղեգիր, որը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։



