Logo

Ֆլիկը տպավորիչ ցուցանիշով հավասարվել է Վիլանովային և զիջում է միայն Լուիս Էնրիկեին

13:59 / 28.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կատալոնական ակումբի ղեկին 44 խաղում տարել է 33 հաղթանակ և հաղթանակների տոկոսային հարաբերությամբ կրկնել է Տիտո Վիլանովայի ցուցանիշը, հայտնում է Opta-ն:

Գերմանացի մասնագետի օրոք կատալոնացիները հաղթել են խաղերի 75 տոկոսը: Տոկոսային հարաբերությամբ նույնքան հաղթանակ թիմը տարել է նաև Տիտո Վիլանովայի գլխավորությամբ:

«Բարսելոնան» գլխավորած այն մարզիչների շրջանում, որոնք թիմի ղեկին անցկացրել են առնվազն 10 խաղ, այս մասնագետներից լավ ցուցանիշ ունի միայն Լուիս Էնրիկեն՝ 76.24% հաղթանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ