«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պնդում է, որ կատալոնական ակումբը ձեռք բերի Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի եզրային հարձակվող Կինգսլի Կոմանին, հայտնում է Bild-ը:
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը պատրաստ է բաց թողնել ֆրանսիացի ֆուտբոլիստին, եթե շահավետ առաջարկ ստանա։ Նաև նշվում է, որ Կոմանը չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին, կենտրոնացած է Եվրո 2024-ի վրա։
Հիշեցնենք, որ 59-ամյա գերմանացի մասնագետը 2019-2021 թվականներին աշխատել է Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի հետ: Հանսի Ֆլիկը նախ եղել է «Բավարիայի» մարզիչի օգնական, ապա գլխավորել է թիմը:
Կոմանը 2015 թվականի օգոստոսից է խաղում «Բավարիայում»: Ավարտված մրցաշրջանում մասնակցել է 27 խաղի, դարձել 5 գոլի և երեք ասիստի հեղինակ: