Logo

Հանսի Ֆլիկի թիմերը եզրափակիչներում միայն հաղթում են

10:19 / 27.04.2025Ֆուտբոլ
null

Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմերը եզրափակիչ խաղերում միայն հաղթում են, հաղորդում է Tribuna.com-ը: Նա իր մարզչական կարիերայում մինչև այժմ ունեցել է 7 եզրափակիչ, բոլորում հաղթել է:

Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթի և Արքայակաան գավաթի եզրափակիչներում: Նախկինում Մյունխենի «Բավարիան» գերմանացու գլխավորությամբ հաղթել է Գերմանիայի գավաթի, Սուպերգավաթի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչներում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթանակ է կորզել Մադրիդի «Ռեալից»` հաղթական գոլը խփելով լրացուցիչ ժամանակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ