Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է կայացրած որոշումը:
«Ինձ համար մեծ պատիվ և երազանք էր «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելը: Երջանիկ եմ, որ սկսելու եմ աշխատել այստեղ:
Սա անհավանական ակումբ է: Բոլորն այստեղ մեկ նպատակ ունեն: Ակումբի փիլիսոփայությունը համընկնում է իմ ֆուտբոլային փիլիսոփայությանը: Ես սիրում եմ գնդակով խաղն ու հարձակողական ֆուտբոլը: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակադեմիաներից մեկն ունի: Այստեղ փորձն ու երիտասարդությունը ներդաշնակ են, մեզ մնում է միայն զարգացնել այն»,- 59-ամյա գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ֆլիկը կապտանռնագույնների հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

-30.jpg)
