Logo

Հանս-Յոախիմ Վացկեն 24 տարի անց հեռացել է «Բորուսիայից»

18:54 / 23.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հանս-Յոախիմ Վացկեն հեռացել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրենի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

66-ամյա ֆունկցիոներն ակումբում աշխատում էր 2001թ. նոյեմբերից։ 2005թ. փետրվարին նա նշանակվել էր «Բորուսիայի» գլխավոր տնօրեն, իսկ մինչև այդ զբաղեցնում էր ֆինանսական տնօրենի պաշտոնը։

Վացկեն 2022թ. փետրվարից Գերմանիայի ֆուտբոլի միության փոխնախագահն է ու Գերմանական ֆուտբոլի լիգայի վերահսկիչ խորհրդի նախագահը, իսկ 2023թ. ապրիլին ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի Գործկոմի կազմում։

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ