Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոախիմ Վատցկեն 2025-ին կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Sky Sport-ը:
«Ես չեմ պատրաստվում երկարաձգել պայմանագիրս և հաջորդ տարվա սեպտեմբերին կհեռանամ»,- հայտարարել է հանրահայտ ֆունկցիոները:
64-ամյա Վատցկեն ռուրյան ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2005-ից:
Գերմանացի մասնագետը կառավարման խորհրդի նախագահ Ռեյնհարդ Ռաուբալի և ֆինանսական տնօրեն Թոմաս Թրեսի հետ ժամանակին գերմանական գրանդին փրկել էր սնանկությունից: Վատցկեն օպտիմալացրել էր ակումբը, կտրուկ կրճատել էր ծախսերն ու հստակ ֆինանսական ծրագիր էր մշակել:
Հիշեցնենք, որ Վատցկեի կառավարման օրոք «Բորուսիան» 2 անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, 3 անգամ տիրացել է երկրի գավաթին և հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: