Logo

Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է հեռանալ Գերմանիայի հավաքականից

10:40 / 07.12.2022• ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Spox-ը: Ավելի վաղ Բունդեսթիմից հեռացել էր գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը:

Ֆլիկն ու Բիրհոֆը ջերմ, ընկերական հարաբերություններ էին պահպանում: Գերմանիայի հավաքականի նախկին մենեջերն առանցքային դեր էր խաղացել է Ֆլիկի՝ Մյունխենի «Բավարիայից» ազգային թիմ տեղափոխության հարցում:

Բիրհոֆի հրաժարականից հետո Ֆլիկը հայտարարել էր, որ իր համար շատ է դժվարացել հավաքականում աշխատանքը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը Ֆլիկի գլխավորությամբ չկարողացավ հաղթահարել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը և զբաղեցրեց երրորդ տեղը E խմբում:

Գերմանացիները միայն վերջին տուրում կարողացան հաղթանակ տանել՝ 4-2 հաշվով առավելության հասնելով Կոստա Ռիկայի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ