Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ընկերական խաղում Ճապոնիայից կրած խոշոր հաշվով պարտությունից (1-4) կարծում է, որ կշարունակի աշխատանքը «Բունդեսթիմում»:
«Անում ենք ամեն ինչ, որպեսզի թիմը յուրաքանչյուր խաղին կատարյալ պատրաստվի: Կարծում եմ՝ մարզչական շտաբը ճիշտ է աշխատում, և ես համապատասխան մարզիչ եմ այս պաշտոնի համար: Պետք է խոստովանել, որ Ճապոնիան լավ թիմ է: Այս պահին չունենք համապատասխան ռեսուրսներ՝ նման պաշտպանությունը ճեղքելու համար»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ տնային Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը վերջին 5 խաղում չունի ոչ մի հաղթանակ՝ 4 պարտություն և 1 ոչ-ոքի: Նախորդ անգամ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը հաղթել է մարտի 25-ին Պերուի հավաքականի հետ ընկերական խաղում: