Logo

Հանրահայտ շեֆ խոհարարը պայմանագիր է կնքել Ֆորմուլա 1-ի հետ

12:36 / 25.01.2025Ֆորմուլա 1
null

Հանրահայտ շեֆ խոհարար Գորդոն Ռեմզին պայմանագիր է կնքել Ֆորմուլա 1-ի հետ, հայտնում է Autosport-ը։

Շոտլանդացի խոհարարը կդառնա ավտոսպորտի սննդի գլխավոր մատակարարը։ Ռեմզիի թիմը սնունդ կտրամադրի փիթ-բոքսերին և հյուրերի համար նախատեսված սրահներին։

Այնուամենայնիվ, ոչ բոլորին կհաջողվի փորձել 58-ամյա Ռեմզիի պատրաստած ճաշատեսակները։ Կողմերը պայմանագիրը կնքել են միայն Մայամիի, Մոնակոյի, Մոնրեալի, Սիլվերսթոունի, Մոնցայի, Օսթինի, Մեխիկոյի, Լաս Վեգասի, Լուսայիլի և Յաս Մարինայի Գրան պրիների համար։

Գորդոն Ռեմզին աշխարհի միակ խոհարարն է, որն ունի Միշլենի 7 աստղ։ Առհասարակ, նրան պատկանող ռեստորանային ցանցն ստացել է 16 աստղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ