Logo

Հանրահայտ լրագրողը բացահայտել է Մեսիի ապագան, որը կապում են «Բարսելոնայի» հետ

11:53 / 27.02.2025• Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին մտադիր չէ վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հայտնում է հանրահայտ լրագրող Գիլյեմ Բալագեն:

37-ամյա ֆուտբոլիստը ցանկություն ունի խաղալու վերակառուցված «Կամպ Նոու» ստադիոնում, սակայն չի վերադառնա «Բարսելոնա», քանի դեռ ակումբը ղեկավարում է Ժոան Լապորտան:

Մեսին «Ինտեր Մայամի» էր տեղափոխվել 2023-ի ամռանը: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ավարտը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-2021 մրցաշրջաններում:

Լեգենդար արգենտինացին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 778 հանդիպում, խփել 672 գոլի և կատարել 303 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ